Ամուսինները մոտոցիկլով վթարի են ենթարկվել և մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվտովթար է տեղի ունեցել Չիտայում, Գեներալ Բելիքայի փողոցում:
- Նախնական տվյալների համաձայն, գրանցվել է երկու տրանսպորտային միջոցների՝ Volkswagen ավտոմեքենայի և Yamaha մոտոցիկլի բախում: Արդյունքում մոտոցիկլի վարորդը և նրա ուղևորը զոհվել են: Կատարվում է ստուգում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները, - ասվում է քաղաքային ոստիկանության հաղորդագրության մեջ:
28-ամյա Իլյայի և նրա 26-ամյա կնոջ ստացած վնասվածքները մահացու էին: Ականատեսների խոսքով՝ տղամարդը մահացել է դեպքի վայրում: Բժիշկները փորձեցին փրկել կնոջը, բայց արդեն շատ ուշ էր:
Մոտոցիկլը բախվել է օտարերկրյա ավտոմեքենային: Ավտոմեքենայի մեջ ոչ ոք չի տուժել:
Ընտանքի խոսքով՝ այդ ճակատագրական երեկոյան զույգը գնում էր ամառանոց: Սովորաբար ամուսինները օգտվում էին ավտոմեքենայից, բայց ամռանը նախընտրում էին մոտոցիկլը:
Իրավիճակը բարդացնում է այն, որ այդ վայրում տեսախցիկներ չկան: