Ինչ վիճակում է 4-ամյա երեխան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի վաղ հայտնել էինք, հուլիսի 16-ին Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա: Հինգ անձ տեղափոխվել էր հիվանդանոց։
Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ 4-ամյա երեխայի վիճակը նորմալ է․ «Ընտանիքի մնացած անդամները տանն են»։
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է տեղի ունեցել քաղաքացիների վրա հարձակված շան հետ․ «Շանը քնեցրել են, տեղափոխել համապատասխան վայր»։