Թրամփի դեմ մահափորձը որևէ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա․ Միլլեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը որևէ ազդեցություն չի ունենա Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա։
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դա ոչ մի կերպ չի ազդում մեր արտաքին քաղաքականության վրա։ Մենք որոշումներ ենք կայացնում՝ հիմնվելով մեր արժեքների և շահերի վրա որպես պետություն, մեր դաշնակիցների շահերի վրա»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Թրամփի դեմ մահափորձի հավանական հետևանքները։
Հիշեցնենք` հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։