Մոլդովայի և Հայաստանի սորոսականները առաջնորդվում են նույն ուսումնական ձեռնարկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայում ողջ իշխանությունը պատկանում է «սորոսականներին», որոնք անգամ Ռումինիայի քաղաքացիներ են։ Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի «սորոսականները», նրանք անգամ նույն բառն են օգտագործում նույնիսկ կուսակցության անվան մեջ։ Այդ մասին Հանրային լրատվական ծառայության ալիքի «Անկեղծ ասած» հաղորդման ժամանակ ասել է Մոլդովայի խորհրդարանի կոմունիստների և սոցիալիստների դաշինքից պատգամավոր, քաղաքական գիտությունների դոկտոր Բոգդան Տիրդեան, գրում է Politnavigator.net-ը։
Նրա խոսքով՝ նախագահ Մայա Սանդուն Մոլդովայում իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հիմնադիրն ու ոչ պաշտոնական առաջնորդն է։ Մոլդովայում կուսակցության հապավումը «PAS» է, որը ռուսերեն թարգմանվում է որպես «քայլ»: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշինքը, որը գոյություն ուներ 2018-2021 թվականներին և կապված էր արևմտյան հիմնադրամների հետ, ևս նմանատիպ էր կոչվում՝ «Իմ քայլը»։ «Մի խոսքով Մոլդովայի և Հայաստանի սորոսականները առաջնորդվում են նույն ուսումնական ձեռնարկով»,- բացատրել է Տիրդեան։
Տիրդեան հիշեցրել է, որ Մայա Սանդուն Ռումինիայի քաղաքացի է, ինչպես նաև Ռումինիայի քաղաքացիներ են խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն, վարչապետ Դորին Ռեչենը և կառավարության, Սահմանադրական դատարանի անդամների երեք քառորդը, երկրի տեղեկատվության և անվտանգության ծառայության տնօրենը: Միևնույն ժամանակ, այդ բոլոր մարդիկ տարբեր այնպիսի հասարակական կազմակերպությունների ցանցերի անդամներ են, որոնք ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի, Կոնրադ Ադենաուերի, Ֆրիդրիխ Էբերտի և այլ դրամաշնորհային կառույցների հիմնադրամների կողմից։ «Այսինքն՝ նրանք բոլորը սորոսականներ են», - բացատրել է Տիրդեան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը