Ռուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը, սակայն այս դեպքում պոտենցիալ զոհերը կլինեն եվրոպական մայրաքաղաքները։
Այս մասին նախազգուշացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։
«Միշտ էլ եղել է պարադոքսալ իրավիճակ՝ ԱՄՆ-ը տեղակայել է տարբեր տեսակի հրթիռներ, տարբեր հեռահարության, բայց ավանդաբար ուղղված մեր երկրին, համապատասխանաբար, մեր հրթիռների թիրախ են համարում եվրոպական կետերը»,- ասել է Պեսկովը։
«Պարադոքսալ իրավիճակ է․ Ամերիկան շարունակում է գումար վաստակել, Եվրոպան մեր հրթիռների թիրախում է, իսկ մեր երկիրը՝ Եվրոպայում գտնվող ամերիկյան հրթիռների թիրախում։ Մենք արդեն անցել ենք դա։ Այդ ամենն արդեն եղել է»,- զգուշացրել է Կրեմլի ներկայացուցիչը։