Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը կհոգա հնգյակի սննդի ապահովման հարցերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հինգ երեխա ունեցած մեծամորցի Կարապետյան ընտանիքի
երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Առաջին տիկնոջ գրասենյակից:
Երեկ Մայր աթոռն էլ հայտարարեց ընտանիքին չորս սենյականոց բնակարան նվիրելու որոշման մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Հայաստանում բացառիկ դեպք էր գրանցվել: Բնական ճանապարհով հղիացած կինը լույս աշխարհ էր բերել հինգ երեխա՝ չորս աղջիկ և մեկ տղա:
Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալներով, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ CPAP համակարգին միացնելու համար։
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի և ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։