Ադրբեջանական դատարանում շարունակվում է հայազգի գերի Ռաշիդ Բեգլարյանի գործով դատավարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Ադրբեջանցի Սաբունչիի շրջանային դատարանում մեկնարկել է հայազգի գերի Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը՝ նիստը նախագահում է Ֆիզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովը, հայտնում է APA-ն։
Բեգլարյանին ադրբեջանական կողմը մեղադրել է այսպես կոչված «Խոջալուի ջարդերին» մասնակցելու համար:
Հիշեցնենք` նախորդ տարի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: