«Ում տվեցի քեզ, Մեն, ինչի համար»․ Կարին Տոնոյանը հուզիչ գրառում է արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարին Տոնոյանի գրառումը.
«Գնում եմ Եռաբլուր...
Նստում եմ տաքսի մեքենայի կաշվե սրահում ու ձեռքիս վարդերը դնում կողքիս....
- Ուր, Եռաբլո°ւր, -հարցնում է երիտասարդ վարորդն ու ավելացնում, -հո, վարդերը ջրոտ չեն....
Ցավից կուչ եմ գալիս, մի կերպ արտաբերում.
- Չէ, ջրոտ չեն....
Ամբողջ ճանապարհին հոգիս պատեպատ է խփվում.... Տեղ հասանք, վճարեցի գումարն ու հարցրի.
- Քանի տարեկան եք, տղաս...
- 40,- անհասկանալի հայացքով դեմքիս նայեց տղան:
- Իմ որդին էլ հիմա 38 տարեկան պիտի լիներ, բայց կյանքը տվեց, որ մենք ապրենք, իսկ Դուք ծաղիկի թաց կոթերից եք վախենում....
Իջա, արցունքներս խեղդելով հասա Մենուայիս ու լուռ գոռացի.
- Ում տվեցի քեզ , Մեեեն, ինչի համար......»: