Սանոսյանը դիտարկել է Խաշթառակի այլընտրանքային կամրջի կառուցման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ դիտարկել է նաև Խաշթառակի այլընտրանքային կամրջի կառուցման աշխատանքները։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ջրհեղեղից վնասվել էր նաև Խաշթառակի հիմնական կամուրջը, որն այս պահին չի շահագործվում երթևեկության համար։