Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ դոլարի շեմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ դոլարի շեմը։ Պաշտոնական տվյալներով, մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 12 մլրդ 102 մլն դոլար։
Ի վերջո, ՀՀ բնակչությունը հասկանալո՞ւ է, որ այս իշխանությունները վարի են տալիս պետությունը՝ անընդհատ պարտքեր կուտակելով։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն էլ նշում է, թե ՀՀ ողջ բնակչությունը՝ նորածիններից մինչև ծերունիներ մոտ 7 հազար դոլարի չափով պարտք ունեն։ Հանրության մեջ ճանաչում ու հեղինակություն ունեցող մարդիկ պարբերաբար արձանագրում են այս փաստերը, բայց կարծես ոչինչ չի եղել։
Նույն Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ քննադատում էր իշխանություններին՝ պետական պարտքն ավելացնելու համար, իսկ իր պաշտոնավարման ժամանակ պետպարտքը կրկնակի աճել է։
Եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, իշխանությունները Հայաստանը տնտեսական ու քաղաքական կրախի առջև են կանգնեցնելու։