Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը. պատմության այս օրը (07 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Հյուսիսային Օսեթիա՝ Հանրապետության օր, Սողոմոնյան կղզիներ՝ Անկախության օր, Տանզանիա՝ Գյուղատնտեսության օր, Ռուսաստան, Բելոռուս և Ուկրաինա՝ Յանկա Կուպալայի օր, Ճապոնիա՝ Տանբատա, կամ Աստղերի փառատոն (սիրո ճապոնական օր)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1923– ԽՍՀՄ Կովբյուրոյի նիստում Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվել է Ստեփանակերտ, իսկ վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, միարժամանակ  որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։

1927 – ծնվել է պատմաբան, բյուզանդագետ, հայագետ Հրաչ Բարթիկյանը։

1950 –ծնվել է  հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը։

2002- Ռուսաստանի  Կրասնոարմեյսկ քաղաքի սրճարաններից մեկում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ և հետագայում հայերի ծեծով, տուժած անձանց թիվը հասել է 20-ի, որոնցից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց:

2003– ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը:

2006-Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Հայաստանի անկախության 15-֊ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, որը տարածել է մոտ 600֊-700 մարդու վրա, ազատ են արձակվել մոտ 300 մարդ:

2011-Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալին և սյուռեալիստները» խորագիրը կրող աննախադեպ ցուցահանդես, Հայաստանում առաջին անգամ ներկայացրել են Սալվադոր Դալիի 120 աշխատանքներ։

2012-Ոստիկանները թույլ չեն տվել զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի առջև կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ եւ մոմավառություն կատարել։

2013- կայացել է 10-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը , որի հյուրերի շարքում են եղել շանսոնյե Շարլ Ազնավուրը եւ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

2020-Կառավարության դիմաց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացրել «Վորոնեժ և Կրասնոդար» անվանումով՝ ակնարկելով Հայաստանից մեծ ծավալի մաքսանենգ ծխախոտի այդ քաղաքներում հայտնվելու փաստը:

2021- ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1438 —ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը հայտարարել է պրագմատիկ սանկցիան, ըստ որի սահմանվել է թագավորի իշխանության գերակայությունը Հռոմի պապի իշխանության նկատմամբ։

1520 —էռնան Կորտեսի մի քանի հարյուրի հասնող իսպանացի կոնկիստադորները փայլուն հաղթանակ են տոնել Օտումբեի ճակատամարտում Ացտեկական կայսրության բազմահազարանոց բանակի նկատմամբ, որով իսկ դրել են այդ կասրության անկման հիմքը։

1575 —զինադադարի բանակցությունների համար հանդիպած անգլիական և շոտլանդական ջոկատները կռվի են սկսել, որը հայտնի է որպես Ռիդզվայրի ճակատամարտ, որն էլ հանդիսացել է Շոտլանդական և Անգլիական թագավորությունների միջև տեղի ունեցած վերջին ճակատամարտը։

 1668 —անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնը ստացել է գիտությունների մագիստրի կոչում։

1746 –ծնվել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին։

1807 —Ռուսական կայսրության և նապոլեոնական ֆրանսիայի միջև կնքվել է Տիլզիտյան խաղաղության պայմանագիրը։

1846 —ԱՄՆ-ը հայտարարել է Մեքսիկայի մաս հանդիսացող Կալիֆորնիայի անեքսիայի մասին։

1860 –ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերը։

1882 –ծնվել է բելառուսների ազգային բանաստեղծ Յանկա Կուպալան։

1887– ծնվել է ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը:

1891 — «Ամերիկան էքսպրեսս» ընկերությունը արտոնագրել է ճանապարհային չեկը, որը հանդիսացել է ժամանակակից վարկային քարտերի նախատիպը։

1911 –ծնվել է իտալական ծագումով ամերիկացի կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին։

1930– վախճանվել է շոտլանդացի գրող Արթուր Կոնան Դոյլը, որը հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ:

1937- միջադեպ է տեղի ունեցել Պեկինից ոչ հեռու գտնվող Լուգոուիցյաո կամրջին․ճապոնական զորքերը հարձակվել են չինական կայազորի վրա, որն էլ դարձել է Ճապոնիայի կողմից Չինաստանի նկատմամբ իրականացված լայնամաշտաբ ագրեսիայի սկիզբ և դարձել ևս մեկ քայլ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու համար։

1940 – ծնվել է անգլիացի երաժիշտ Ռինգո Սթարը, որը հանդիսացել է «Beatles»  խմբի անդամներից մեկը:

1947– ծնվել է մեքսիկացի երգիչ և երաժիշտ Կառլոս Սանտանան:

1950 —անգլիական Ֆորնբորո քաղաքում կայացել է առաջին ավիաշոուն։

1956– վախճանվել է գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, զինվորական բժիշկ Գոթֆրիդ Բենը:

1978 - Սողոմոնյան Կղզիներն անկախություն են ստացել Միացյալ Թագավորությունից։

1980 —իրականցրել է առաջին թռիչքը լա-Մանշ նեղուցի վրայով արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռով։

1983 - Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դարձել  ամենաերիտասարդ հաղթողը։

1990- ժամանակի երեք նշանավոր տենորներ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն և Խոսե Կարերասն առաջին անգամ միասին ելույթ են ունեցել Հռոմում։

1990– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը:

2005 —ահաբեկչական պայթյուններ են իրականացվել Լոնդոնի մետրոյում և քաղաքային ավտոբուսներում։

2014-վախճանվել է խորհրդային և վրացական պետական գործիչ, Վրաստանի երկրորդ նախագահ էդուարդ Շևարդնաձեն։

2020-ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից:

 

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное