Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զnրավարժությունների հետաձգումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը վտանգ է ներկայացնում երկու երկրների ռազմավարական գործընկերության և Վրաստանի պաշտպանունակության համար։
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Սա վնաս է հասցնում մեր երկրին: Սա կարող է լինել նույն վնասի չափը, ինչ ռուսական օրենքը մեր եվրոպական ճանապարհին: Դա վնաս է Միացյալ Նահանգների հետ մեր ռազմավարական գործընկերությանը, սպառնալիք մեր պաշտպանունակությանը և այն ամենին, ինչ ստեղծել է մեր երկիրը մինչ օրս»,- ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին վստահ է, որ ամերիկյան կողմի որոշումը պայմանավորված է վրացական իշխանությունների գործողություններով։
«Մեր ղեկավարությունը չի պատկերացնում, թե որտեղ են նրանց ընկերները և որտեղ են նրանց թշնամիները, ինչ է պետք անել, երբ մենք մնանք առանց գործընկերների։ Մեր բանակը չի ունենա հզորացման ռեսուրս՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- հավելել է նախագահը։
Հիշեցնենք, որ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով։ Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։