Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հերոսի ծնողները». Կապիտան Ուրֆանյանի մայրը ապրում է ժամանակի հետ խորացող կարոտով, բայց քայլերն ուղղում է առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենպրես»-ի «Հերոսի ծնողները» նախագիծն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկին՝ Համեստ Ներսիսյանին:

Տիկին Համեստին առաջին անգամ չէ, որ տեսնում էի. միջոցառումների ժամանակ հաճախ էի հանդիպում, մտովի կառուցում էի նրա կերպարը ու փաստորեն, չէի սխալվում: Ինձ համար արտաքինից բավականին խիստ թվացող տիկին Համեստը ներքուստ շատ փխրուն ու բարի է, փխրուն, բայց միեւնույն ժամանակ կյանքի պայքարում չնահանջող. Արմենակ Ուրֆանյանի մայրը, հավանաբար, այսպիսին էլ պիտի լիներ:

Ինչ էլ պատմում էր, միայն ժպիտով, ասում է՝ Արմենի թողածը միայն լուսավոր հիշողություններն են որդու մանկության, դպրոցական տարիների, ռազմական ուղով շարժվելու որոշման, բանակին ու իր զինվորներին անչափ նվիրվելու, ի վերջո առաջին սիրո մասին:

«Հիմա, որ հետ եմ նայում, մտածում եմ՝ կարծես նրան բերած լինեմ հենց հայրենիքի համար. հունվարի 28-ին էլ ծնվեց»:

Արմենակի ծնվելուց հետո ընտանիքը մե՛կ հայրենիքում է եղել, մե՛կ Ռուսաստանում է փորձել մշտական բնակություն հաստատել, բայց երեխաները նախընտրել էին Հայաստանը: Տիկին Համեստի խոսքով՝ նրանց համար հայրենիքում ապրելն ազատություն նման մի բան էր:

«Արմենս շատ ակտիվ էր, բայց միեւնույն ժամանակ լսող: Դեռ դպրոց չէին գնում, տեղափոխվեցինք Ռուսաստան, մի քիչ մնացինք, բայց ամեն ամառ երեխաներին Հայաստան էի բերում տատիկի մոտ: Զգում էի, որ Ռուսաստանին դժվարությամբ են հարմարվում, հայրենիքը ձգում էր:  Մի պահ նորից վերադարձանք Հայաստան, կարճ ժամանակ դպրոց գնաց այստեղ, բայց հետո էլի տեղափոխվեցինք Ռուսաստան: Դե հայ ենք, երեխաներ են, անընդհատ հեռուստացույցով  տեսնում էին, լսում պատերազմի մասին, հարցեր էին տալիս, մեկ-մեկ էլ պառկում էինք իրար հետ՝ ես ու երկու եղբայր, սկսում էի պատմել արցախ յան դեպքերի մասին, նրանց այդ պատմությունները հետաքրքիր էին»:

Արմենակի համար ոչ միայն պատմություններն էին, փաստորեն, հետաքրքիր, այլեւ հենց ռազմական ոլորտը. մի քանի անգամ Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի կողքով անցնելիս մտածել ու բարձրաձայնել էր՝ մի օր անպայման գեներալ է դառնալու:

«Վազգեն Սարգսյանով էր միշտ հիանում՝ որպես իսկական հայի կերպար: Մենք դեմ չէինք, որ ռազմական ուղով առաջ գնա, բայց ասացի՝ Արմեն ջան, եթե ծառայելու ես, գնա Հայաստան, քո հայրենիքում ծառայի, բայց ով իմանար, որ 25 տարի այսպիսի վիճակ է: Ի վերջո, ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. սկզբնական շրջանում մենք Արմենիս հետ չէինք, մենակ եկավ, այստեղ՝ մորս մոտ էր մնում: Փոքր եղբայրն էլ չդիմացավ, ասաց՝ էլ չեմ մնում, եկեք գնանք Հայաստան: Բոլորով վերադարձանք»:

Սենյակի պատերին Արմենակի՝ տարբեր ժամանակներում արված նկարներն էին, զինվորական համազգեստները, շքանշանները, պատվոգրերը, մատյաններ հերոսի կատարած գրառումներով եւ նրա զենքի կտորները: Տիկին Համեստն ասում է՝ այնտեղ, որտեղ հիմա որդու համազգեստներն են, մի ժամանակ կախված էին նրա մեդալները, որոնց հերոսն արժանացել էր սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Ամեն մրցույթից առաջ մարտական էր տրամադրվում, նախքան գնալը տատիկին ասում էր՝ մեխը խփի, գալիս եմ:

«Արմենս լավ մարզիկ էր, թաեքվոնդո մարզաձեւով էր զբաղվում: Հետո հայրն առաջարկեց, որ հաճախի ձյուդոյի պարապմունքների, դա էլ արեց: Նաեւ շատ լավ լողալ գիտեր»:  

Ինստիտուտում Արմենակը հրետանավորի մասնագիտությունն էր ընտրել, սակայն երրորդ կուրսում հասկացել էր, որ ուղղությունը փոխել է պետք դեպի հրաձգային վաշտ:

«Արմենս կրակել էր շատ սիրում. հետո ես նեղացա նրանից, ասացի, որ չեմ խոսելու նրա հետ այդ որոշման պատճառով, որովհետեւ ես դեմ էի,  գիտեի, թե ինչ բան է առաջին գիծը, բայց արի ու տես, որ որդուս համար առաջին գիծ պահելը հպարտություն էր: Արմենիս մարտավարության դասախոսի հետ էլ մի օր հանդիպեցինք, մի քանի բան պատմեց: Ասում էր՝ Արմենս դասի ժամանակ հարցեր չէր տալիս, բայց շատ ուշադիր էր լսում,  դասի վերջում մոտենում, բոլոր հարցերը հերթով տալիս էր: Գնացել, դիվերսիաների մասին սկավառակներ էր գնել, նայում էր, ուսումնասիրում էր, թե որ պարագայում ինչ պÕ �տք է անել:  Ավարտելուց հետո համարյա երկու տարի Արցախում մնաց, չեկավ. այնքան հարմարվեց, կարծես Մարտակերտից լիներ: Դե, արձակուրդներ ուներ, հետո էլ, երբ Գոհարիկը հայտնվեց, շաբաթվա վերջ մեկ-մեկ գալիս էր»:

Գոհարիկը Արմենակի հարսնացուն էր. նրան առաջին անգամ տիկին Համեստն էր տեսել իր մարզասրահում. տեսել ու նրա խոսքով՝ քարացել էր աղջկա տեսքից:

«Շատ ուրիշ է Գոհարիկը. ինքն էլ Արմենիս նման բոյով, շատ համեստ է ու բարի. մի անգամ շատ հանգիստ խոսք բացեցի, դե, մենք Արմենիս հետ ընկերներ էինք, ամեն հարցում իրար հետ խոսում էինք, ասացի՝ տղես, նենց աղջիկ եմ տեսել, դարձավ, ասաց՝ դե քո ճաշակը գիտենք, ու ծիծաղեց: Գոհարիկի նկարը ցույց տվեցի ու զգացի, որ հավանել է: Մի օր էլ դեսից- դենից խոսում էինք,  կանգնեցի, շատ ուղիղ ասացի՝ Գոհարիկ, դու, որ իմ տղային տեսնես, հաստատ չէ չես ասի: Հիմա Գոհարիկս կարմրել է, չգիտի՝ ինչ ասի, ու ծիծաղում ենք: Երկուսն էլ շատ ամաչկոտ էին, որոշեցի մի պատահական հանդիպում կ ազմակերպել, ու հա, հենց իրար տեսան, ես զգացի, որ միանգամից հավանեցին իրար:  Բա, նշանադրությունն ինչ  պատահական եղավ: Գիտեք, Արմենս նման որոշումներ կայացնում էր, բայց իր ամեն քայլը  վստահ էր անում, կշռադատելով: Ամենակարեւորը Արմենիս մեջ մաքրություն, բարություն շատ կար, ու իրար շատ էին նման: Նրանք երկուսն էլ առաջին անգամ էին սիրում»:

Գոհարիկը մի անգամ Արմենակին հարցրել էր՝ արդյոք լինում են դեպքեր, երբ պայմանագրային զինծառայողները դիրքեր չեն բարձրանում, Արմենակը պատասխանել էր, որ դիմում գրելու դեպքում, կարող են մնալ զորամասում, այնտեղ անցկացնել ծառայությունը, հարսնացուն առաջարկել էր նրան դիմում գրել ու նույնպես դիրքեր չբարձրանալ,  Արմենակը շատ կարճ պատասխանել էր՝ չեմ կարող:

«Շատ ուրիշ ձեւի էր սահմանը պահում, գործի մեջ հմուտ էր: Երկու հրաձգային գումարտակ էր փոխել, իր հրամանատարին ասել էր՝ ամենաթափթփված գումարտակը տվեք ինձ, ես ոտքի կհանեմ: Միշտ այդպես ձգտում էր դեպի լավը, դեպի առաջ ու տարբերվում էր ամեն ինչով: Բանակից, զինվորական կյանքից ընդհանրապես չէր խոսում, մեր զրույցները հիմնականում նրա զինվորների մասին էին: Ո˜նց էր սիրում իր տղերքին, ո˜նց էր պահում: Մի օր նշանածն այստեղ էր, հիվանդ էր, ասաց՝ ես քեզ կբուժեմ, նարինջը կտրեց, սխտորը լցրեց վրան ու ասաց՝ դե կեր, հպարտ-հպարտ ասաց՝ բա, իմ զորքը  սենց Õ �մ պահում: Թոնիր էր պատրաստել իրենց մոտ, ամեն հարմարություն ստեղծել էր, ասում էր՝ ինչի պիտի իմ զինվորը խորոված չուտի, ու չհաշված տան պահածոները, մուրաբաները, որոնք Արմենս կյանքում չէր ուտում, բայց  ամեն անգամ տանում էր իր հետ սահման: Զինվորներն իր համար առաջին տեղում էին: Նրանց համար իսկական ընկեր էր, ցանկացած հարցում ինչ գնով էլ լիներ, պիտի հասներ օգնության»:

Որդու զինվորները մինչև այսօր էլ այցելում են տիկին Համեստին, պատմում նրան Արմենակի կյանքի մասին անհայտ մնացած պատմություններ, որոնցում  հերոսի մայրը նորովի է բացահայտում հարազատ որդուն, նրա կերպարն ամբողջացնում՝ լավագույն հատկություններին ավելացնելով եւս մի քանիսը:

«Բանից պարզվում է, որ իմ տղային այնքան մարդ է ճանաչել, որ չենք էլ իմացել. դե, երբեք չի խոսել իր շրջապատի մասին, շատ համեստ էր: Մի անգամ հարցրեց ինձ՝ կարող ես ասել՝ մարդու ամենաարժեքավոր հատկությունը որն է, ասացի՝ որն է, տղես, պատասխանեց՝ համեստությունը: Զինվորները փաստում են, որ լավ հրամանատար, լավ ընկեր լինելուց զատ Արմենս նախեւառաջ լավ մարդ էր: Ընկերները պատմում են, որ երբ դիրքերից իջնում էին, Արմենս առաջարկում էր՝ հավաքվեն, նստեն միասին, զրուցեն, ու միշտ ասում էր՝ ես ոչ մի քայլ հետ չեմ գնալու, որովհետեւ հիմա, որ հետ գնաս, 50-60 տարի հետ ո կարող  է նորից նույն խրամատում հայտնվես ու պայքարդ շարունակես, ասում են՝ ու այո, նա իր գործով դա ապացուցեց, որ ոչ մի քայլ հետ չի գնալու»:

Հերոսի մայրը համոզված է՝ այժմյան սերունդը շատ դասեր քաղեց թե ապրիլյան պատերազմից, թե ապրիլյան հերոսների պայքարից: Ասում է՝ չգիտի՝ արդյոք պատերազմի տարիներին ծնված ու մեծացած սերնդի նման սերունդ նորից կլինի՞:

«Նրանցից ո՞ր մեկս նման բան կսպասեր, բայց մի պահ էլ մտածում եմ՝ ախր, սա դժվարությունների միջով անցած, հաղթահարած  սերունդն է: Շատերը գիտեն, խոսում են տղաների մասին,  բայց դրա հետ մեկտեղ կան մարդիկ, որ չեն էլ ճանաչում, անտարբեր են: Երթուղայինի մեջ մեկ-մեկ խոսք եմ բացում, տեսնեմ՝ գիտեն, բայց չէ, չեն ճանաչում, նրանց դա չի հետաքրքրում: Ամեն դեպքում կարծում եմ՝ պատերազմը խորը հետք թողեց, առաջին գիծ կանգնած տղաները  պարզապես ապացուցեցին, որ եթե մարդու ոգին տեղն է, ուրեմն առանց զենքի էլ նա հնար կգտնի պայքարելու»:  

Տիկին Համեստի համար որդու հետ քայլելը, նույնիսկ հյուր գնալն էր հպարտություն. հիմա ուզում է առաջ նայել, բայց վախենում է ժամանակի հետ խորացող կարոտից ու դատարկությունից:

«Ահագին ժամանակ է անցել, բայց ոնց որ երեկ լիներ: Չգիտեմ՝ ոնց որ չհավատամ, որ չի գալու, ախր պիտի ապրեր»:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հ.Գ. Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան եւ Քյարամ Սլոյան. հերոսներ, որոնք կյանքի գնով պաշտպանեցին իրենց վստահված դիրքը՝ ընկերոջ կյանքը գերադասելով սեփականից, անուններ, որոնք հավերժ կապված կլինեն իրար:

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное