Կայծակի հարվածից երեխաներ են հոսպիտալացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների Յուտա նահանգում յոթ երեխայի են հոսպիտալացրել կայծակնահարությունից հետո։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Երեխաները դուրս են եկել զբոսանքի, երբ սկսվել է ամպրոպն ու որոտը։
Ընդհանուր առմամբ զբոսանքի է եղել հիսուն երեխա, բառացիորեն նրանց կողքին կայծակ է հարվածել, որից տուժել է յոթ երեխա։ Երեխաները տեղափոխվել են Սալինա քաղաքի բուժկենտրոն։ Երկու երեխայի վիճակը բժիշկների մոտ մտահոգում են։ Նրանց տեղափոխել են Լիխայ քաղաքի բուժկենտրոն։