Արտակարգ. Հայաստան ժամանող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏյումեն-Երևան չվերթի ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել ավտոպիլոտի խափանման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունը։
«ՅուՏէյր» ավիաընկերության Boeing-738 օդանավը Տյումենի (Ռոշչինո) օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով 06.18 -ին, բայց անձնակազմը թռիչքից հետո զեկուցել է, որ որոշվել է տեխնիկական անսարքության (ավտոպիլոտի խափանման) պատճառով վերադառնալ օդանավակայան։
Ինքնաթիռը Տյումենում բարեհաջող վայրէջք է կատարել տեղի ժամանակով 08:43-ին