Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի](/timthumb.php?src=disc/02-07-24/349c9a3a15b79677edb22ef67c1bc9b1.jpg&w=780)
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։