«Նոր տարի» դիրքը թշնամուն է հանձնվել չփագրումների ավարտից 20-25 օր անց. գյուղացի. YerevanToday
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![«Նոր տարի» դիրքը թշնամուն է հանձնվել չփագրումների ավարտից 20-25 օր անց. գյուղացի. YerevanToday](/timthumb.php?src=disc/01-07-24/81749f77319c8601bb51619123df1c99.jpg&w=780)
YerevanToday-ի լրագրողը Տավուշ կատարած այցի շրջանակներում նկատել է Ոսկեպարի հատվածում ադրբեջանական մի հենակետ, որը գտնվում է նախկին հայկական դիրքի հատվածում:
Տեղացիների հետ զրույցից պարզեցինք, որ դա հայկական «Նոր տարի» դիրքն է:
«Էս դիրքը ուղղակի նվեր տվին: Չափագրումներով իրենց (նկատի ունի Ադրբեջանի) տարածքի մեջ չէր մտնում: Չափագրումների ավարտից մոտ 20-25 օր անց տվեցին»,- ասաց մեր զրուցակիցը:
Բացի այդ, արձանագրեցինք նաև, որ Կիրանցի հատվածում նոր կառուցվող ճանապարհը ևս Ադրբեջանի նշանառության տակ է: Բայց, քանի որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին «զրկել է» կրակելու լեգիտիմ իրավունքից, համաձայն իրենց, անհանգստանալու կարիք չկա:
Եթե վտանգ հայտնվի, կառավարությունը, ըստ երևույթին, ծառեր կտնկի։