Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը համերգներով հանդես է եկել Մեքսիկայում
ՄՇԱԿՈՒՅԹ![Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը համերգներով հանդես է եկել Մեքսիկայում](/timthumb.php?src=disc/01-07-24/37c50bfaf6cb91df5cb884e7b6b06273.jpg&w=780)
Հայկական ծագումով ռուս երիտասարդ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը համերգներով հանդես է եկել Մեխիկոյում։
Սոցցանցերում նա հրապարակել է Մեքսիկայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Մեխիկոյի Palacio de Bellas Artes-ում անցկացված փորձից մի հատված։
Ծրագրում ընդգրկված է Չայկովսկու Դաշնամուրի համար 1 կոնցերտը։