Արարատ-Ուրցաձոր հատվածում երեկ թափվել է ողջ հուլիսի տեղումների նորմային հավասար անձրև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Արարատ-Ուրցաձոր հատվածում երեկ թափվել է ողջ հուլիսի տեղումների նորմային հավասար անձրև](/timthumb.php?src=disc/01-07-24/d63c681f301c6bfa824c79f6fd64342c.jpg&w=780)
Անցած գիշեր Արարատի մարզում, Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև։ Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր հունիսի 29-ից Սև ծովից եկող ցիկլոնի մասին։