Սամվել Սիրամարգյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ի չեմպիոն
ՍՊՈՐՏ![Սամվել Սիրամարգյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ի չեմպիոն](/timthumb.php?src=disc/01-07-24/03fc8547fd1c262ce80bc9de311131b3.jpg&w=780)
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից, Սամվել Սիրամարգյանը հաղթել է ռուս մրցակցին՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ չեմպիոն էին դարձել նաև Սիմոն Սիմոնյանն ու Համեստ Աֆրիկյանը, իսկ Ալեքս Պետրոսյանն ու Սյուզաննա Իշխանյանը նվաճել էին արծաթե մեդալներ։