Շվեյցարիան Եվրո-2024-ի 1/4 եզրափակչի առաջին մասնակիցն է, նրանք հաղթեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային
ՍՊՈՐՏ![Շվեյցարիան Եվրո-2024-ի 1/4 եզրափակչի առաջին մասնակիցն է, նրանք հաղթեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային](/timthumb.php?src=disc/29-06-24/e671c9a608aee4d046ca950b37380e8c.jpg&w=780)
Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացել է շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։ Հարձակվող Ռուբեն Վարգասը 46-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը։
Շվեյցարիայի հավաքականը քառորդ եզրափակչում կխաղա Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողի հետ։
Այսօր, Երևանի ժամանակով ժամը 23։00-ին 1/8 եզրափակչի երկրորդ խաղում կմրցեն Գերմանիայի և Դանիայի հավաքականները։