Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը](/timthumb.php?src=disc/29-06-24/9ea65d2fd3374be4d5c81328955630a4.jpg&w=780)
Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ Նախորդ օրերին տեղացած հորդառատ անձրևների և սելավների հետևանքով վնասված խողովակի փլուզված հատվածը վերականգնվել է: Որոտան տանող ճանապարհի վրա շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները:
«Գորիսի համայնքապետարանը ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքում է խնդիրներին: Այս միջոցառումները վկայում են համայնքապետարանի պատասխանատու մոտեցման և բնակիչների բարեկեցության նկատմամբ հոգատարության մասին:
Տարերային աղետների դեպքում նման արագ ու նպատակային գործողությունները կարևոր են համայնքի կյանքը նորմալ հունի վերադարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: