Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Սելտային
ՍՊՈՐՏԵվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց իսպանական «Սելտային»:
Հանդիպումն ավարտվեց Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: Խաղի միակ գոլը 67-րդ րոպեին տուգանայինից խփեց «կարմիր սատանաների» երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:
Խաղին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 78-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 11-ին:
«Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1
Գոլը` Ռեշֆորդ (67)