Կարծում եմ՝ աշխարհի լավագույն աջ պաշտպանն եմ. Կարվախալ
ՍՊՈՐՏ![Կարծում եմ՝ աշխարհի լավագույն աջ պաշտպանն եմ. Կարվախալ](/timthumb.php?src=disc/28-06-24/e3af04214e7ce17ed6e0ab4339a82cd2.jpg&w=780)
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի խաղացող Դանիել Կարվախալը խոստովանել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն աջ պաշտպանը։
«Կարծում եմ՝ աշխարհի լավագույն աջ պաշտպանն եմ՝ հաշվի առնելով, թե ինչի եմ հասել ավարտված մրցաշրջանում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ Կարվախալը 2023/24 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանը գոլ խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (2:0) և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Աղբյուր ArmSport.am