Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ազգային ժողովի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին:
Սյս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է»,–ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Երկուստեք արձանագրել են, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի Հայաստանի դիմադրողականությունը և անվտանգությունը:
Խոսել են ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման և առաջիկա ծրագրերի մասին: