Դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքն աճել է 1 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում սպառողական և արտարժույթի շուկաներում 2017 թվականի ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.0% և 0.1% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017թ. ապրիլին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 2.4% և 0.5%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.1% հավելաճն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազումով:
2017թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 485.1 դրամ, ինչը 0.8%-ով գերազանցել է 2016թ. ապրիլի համապատասխան ցուցանիշը (481.27 դրամ):