Հորդառատ անձրևների պատճառով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը, վնասվել են խմելու ջրի խողովակները․ Լուսանկարներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Հորդառատ անձրևների պատճառով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը, վնասվել են խմելու ջրի խողովակները․ Լուսանկարներ](/timthumb.php?src=disc/26-06-24/d5b587b88b1e57f7e3163d6b80a68a58.jpg&w=780)
Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։
Այդ մասին հայտնտում են Գորիսի համայնքապետարանից։ Նշվում է, որ իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։
Հրապարակվել են նաև լուսանկարներ։