Ռուսաստանում հայտարարել են՝ չի բացառվում, որ ԱՄՆ-ին ռազմատեխնիկական բնույթի պատասխան տրվի՝ Սևաստոպոլի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան չի բացառում ռազմատեխնիկական բնույթի պատասխանն ԱՄՆ-ին՝ կապված Սևաստոպոլի վրա հարձակման հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ոչ մի մանրամասն չեմ հայտնելու, բայց ես ոչինչ չեմ բացառում»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով հարցին, թե Սևաստոպոլի վրա հարձակման հետ կապված ԱՄՆ գործողություններին Ռուսաստանի պատասխանը կարո՞ղ է արդյոք ներառել ռազմատեխնիկական բնույթի միջոցներ։