Ադրբեջանն Իտալիայից ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ստացել, Ալիևը հայտարարել է՝ ռազմատեխնիկական համագործակցություն են ծավալելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոյի գլխավորած պատվիրակությունը Բաքվում է։ Պատվիրակության հետ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու հայտարարել՝ Ադրբեջանն ու Իտալիան նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ստացել։ Այդ կապակցությամբ էլ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իտալիայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն են սկսում։
«Այսօր ստացանք C-27J Spartan իտալական ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Այսպիսով, Իտալիայի հետ սկսելով համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում՝ մենք նոր էջ ենք բացում երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա՝ հավելելով, թե իրենց երկրների միջև հարաբերությունները «վստահաբար ընդլայնվելու են»։