Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Sputnik Արմենիա-ն գրում է․ Ազգային ժողովի մոտ նռնակի պայթյունից ձեռքի մատները կորցրած Եսայի Քյարամյանը դեպքից 13 օր անց տուժող է ճանաչվել հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է ստացվել, որ լուսաձայնային նռնակը հայտնվել է իր ձեռքում։

«Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկաններն այնքան շատ էին, որ եթե ամեն ցուցարարի մի ոստիկան կցեին տարածքից հեռացնելու համար, 300-400 ոստիկան «պարապ» կմնային»,–ասում է Եսային, որը դեռ բուժում է ստանում հիվանդանոցում և պատրաստվում երկրորդ վիրահատությանը։

Ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները սկսել են լուսաձայնային նռնակներ կիրառել, նա եղել է Բաղրամյան պողոտայի միջնամասում, բայց շտապել է Սիրահարների այգու հատված, որ օգնության հասնի մարդկանց։

«Երբ մոտեցա, Սիրահարների այգու այդ հատվածը խառնաշփոթ վիճակ էր, ծուխ, անընդհատ նռնակներ էին պայթում, մարդիկ աջուձախ էին փախնում։ Իմ մոտ 3-4 պայթյուն եղավ, ոնց որ օդերում լինեի, գիտակցությունս տեղն էր, բայց ոչ մի բան չէի հասկանում։ Նույնիսկ մի պահ մոռացել էի, թե այդտեղ ինչ գործ ունեմ։ Հետո էդ փոքրիկ, սև բանը գլորվելով եկավ ոտքիս մոտ. ասես երազի մեջ լինեի, վտանգ չէի զգում` չնայած շուրջս խառնաշփոթ էր։ Առանց գիտակցելու վերցրի»,–ասում է Եսային։

Նա վստահ է` ոստիկանները լուսաձայնային նռնակ կիրառելու որևէ հիմք չունեին, դա եղել է հստակ հրաման մարդկանց վախեցնելու, ահաբեկելու համար։

Եսային ամեն ինչ մանրամասն հիշում է, ընդհուպ պայթյունի պահը։ Մի քանի վայրկյան անգիտակից է եղել։ Երբ գիտակցության է եկել ու տեսել, որ աջ ձեռքի մատները չկան, իրեն հանգստացրել է, որ նռնակն աչքերի մոտ չի պայթել։

Դեպքից անմիջապես հետո որոշ շրջանակներ սոցցանցերում սկսեցին լուրեր տարածել, թե Եսային նռնակը վերցրել է, որ հետ շպրտի ոստիկանների ուղղությամբ։ Դա տղամարդուն շատ է վրդովվեցրել։

«Ի՞նչ է նշանակում`կռացել է, որ վերցնի, շպրտի։ Իրենք ինձ տենց դուխով տղա՞ են ճանաչում, որ կարող եմ իմանալ` դա նռնակ է, գիտակցությունս տեղը լինի, ու կռանամ, վերցնեմ, շպրտեմ։ Ընենց կուզեմ` իրենց հետ այդ էքսպիրիմենտը փորձենք, տեսնեմ` դուխները կհերիքի` կռանան, վերցնեն։ Վստահ եմ, որ 99 տոկոսով` չէ»,–ասաց նա։

Նշենք, որ Եսային նռնակի պայթյունից վնասել է ոչ միայն աջ ձեռքը, այլև ձախ ձեռքի ափը, կրծքավանդակնը, որովայնը։ Հիմնականում բեկորային վնասվածքներ ու այրվածքներ է ստացել։ Մեկ–երկու խոշոր չափի բեկոր բժիշկները կրծքավանդակից են հանել, ասել են` մյուս բեկորները ժամանակի հետ դուրս կգան։ Դրանցից մեկն էլ հենց երեկ են հանել իրենց ուժերով։

«Մեկի տեղն էլ գիտենք, բայց ձեռք չենք տալիս, վտանգավոր է։ Բեկորից 1-2 սմ այն կողմ երեկ ուժեղ արյունահոսություն սկսվեց, բժիշկներն անգամ ցավազրկելու ժամանակ չունեցան, այդպես կարեցին։ Մարկերով բեկորի տեղը նշելու եմ, որ վիրահատության ժամանակ դա էլ հանեն։ Դեռ ահագին գործ կա անելու, բայց այն, որ դաստակս հնարավոր եղավ փրկել, երկու մատս հավաքել, բժիշկների շնորքն է»,–ասում է տղամարդը։

Աջ ձեռքի մատների բացակայությունը միանշանակ կխանգարի Եսայիին ինչպես կենցաղում, այնպես էլ աշխատանքի վայրում (աշխատում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում որպես ֆոնդապահ): Բայց մխիթարում է այն, որ ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում իր թիկունքին կանգնած են, սատարում են։

Նշենք, որ մինչ տուժող ճանաչվելը քննիչը Եսայիին հարցաքննելիս հայտնել է, որ նա ներգրավված է որպես վկա։

Դեպքի հաջորդ օրը հիվանդանոց եկած քննիչն ասել է, որ դատաբժիշկ կայցելի, բայց Եսային վստահեցնում է, որ մինչ օրս որևէ դատաբժշկի չի տեսել։ 13 օրերի ընթացքում որևէ պետական պաշտոնյա նույնպես չի այցելել Եսայիին։ Վիրահատությունից 8 օր անց նման ցանկություն է հայտնել միայն առողջապահության փոխնախարարը։ Եսային մերժել է` նշելով, որ եթե 8 օր չեն անհանգստացել, կարող են այդպես էլ շարունակել։ Նրան չի այցելել անգամ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Գրասենյակից Եսայիի կնոջը զանգել են միայն նրա ֆեյսբուքյան գրառումից հետո։ Նույն օրը ՄԻՊ–ն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում` չբացահայտելով զրույցի մանրամասները։ Մեզ հետ զրույցում Եսային նույնպես չցանկացավ մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ այդ խոսակցությունը որևէ ձևով ՄԻՊ–ին դրական լույսի տակ չէր ներկայացնելու, եթե այդ հարցազրույցը բառացի գրեին, ավելի վատ կհնչեր, քան հայտարարեին, որ ընդհանրապես չեն էլ զանգել։

«Դա ընդամենը դեմք փրկելու փորձ է եղել, որը տոտալ ձախողվել է»,–ասաց նա։

Посольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океане
Самое популярное