ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ֆոն դեր Լայենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ-ի հիմնական հարցերի շուրջ բանակցող վեց առաջնորդները պայմանավորվել են, որ գերմանացի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, պորտուգալացի Անտոնիո Կոստան և էստոնացի Կայա Կալլասը կզբաղեցնեն ամենաբարձր պաշտոնները Եվրահանձնաժողովում, Եվրամիության խորհրդում և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունում:
Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով ԵՄ հինգ դիվանագետների։
Վեց բանակցողներն են Հունաստանի վարչապետը, Լեհաստանի վարչապետը, Իսպանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Նիդեռլանդների վարչապետը:
Հաջորդ քայլը կլինի հինգշաբթի օրը Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում երեք թեկնածություններ կներկայացվեն պետությունների և կառավարությունների ղեկավարների հաստատմանը: