Հայաստանում սպառողական գներն աճել են 1 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սպառողական շուկայում 2017թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 1 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.9 տոկոս գնաճով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախ ոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները՝ համապատասխանաբար 0.3% և 0.2%-ով:
2017թ. ապրիլին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.4 տոկոսով, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 6.7%: Ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներինը՝ 1,3 տոկոսով:
2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 1.2 տոկոսով, այդ թվում սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)` 5.6 տոկոսով: Ոչ պարենային ապրանքների գները նվազել են 2,9 տոկոսով, ծառայությունների սակագները` 2,3 տոկոսով, իսկ հունվար-ապրիլին 2016թ. հունվար-ապրիլի համեմատ աճել են համապատասխանաբար 0,1, 3.5, և նվազել են 3,3 և 2,5 տոկոսներով: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վ անաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով: