Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․ 1 հոգի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․ 1 հոգի հոսպիտալացվել է](/timthumb.php?src=disc/25-06-24/fb866e96f981cb4ffdf6b191c7490ba0.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքում բախվել են «Mercedes» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: