Հայաստանը Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ![Հայաստանը Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր](/timthumb.php?src=disc/24-06-24/88456fb191cd7484a916c0f967e56c5d.jpg&w=780)
Հունիսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմիտեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպատակներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը։
Համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ: Այն կստեղծի ներդրումային բարենպաստ միջավայր՝ խթանելով երկկողմ առևտրաշրջանառությունը և ներդրումների հոսքը։ Օտարերկրյա ներդրումների համար կստեղծի բարենպաստ և կանխատեսելի հարկային միջավայր, կնպաստի միջազգային հարկային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին։