Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։
Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։
ԵՄ-ն Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով 15 տարի օգնել է Վրաստանում նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և պատրաստ է կիսվել իր փորձով»: