Վենեսուելայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Վենեսուելայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել](/timthumb.php?src=disc/23-06-24/590fa48f9dcf719f3e5c1e2c1e8f4ca4.jpg&w=780)
Վենեսուելայի հյուսիսային Սուկրե նահանգում գրանցվել է ուժեղ՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Կարուպանո քաղաքից 66 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 98 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։