Պետական գնումների գործընթացում հանրային հսկողության իրավունք ունեն 4 «բժիշկ». «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ![Պետական գնումների գործընթացում հանրային հսկողության իրավունք ունեն 4 «բժիշկ». «Ժողովուրդ»](/timthumb.php?src=disc/22-06-24/1545ab78d75596cd44d874f1a8ec3743.jpg&w=780)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամենաթիրախային ոլորտը՝ պետգնումները, գրեթե ամենօրյա լուսաբանման ռեժիմում են` ընթերցողին «ավետելով» հերթական գնման հավանական իրավախախտումը։ Այս պայմաններում իշխանությունը երկրի հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել է մեկ առողջապահական ուղղվածության ՀԿ (տե՛ս լուսանկարը), որի չորս անդամը պետք է հսկողություն իրականացնեն միլիարդավոր դրամների գնումների նկատմամբ։
Սա նշանակում է, որ մեկ կազմակերպություն, առանց մրցակցության, ահռելի վերահսկողական պատասխանատվության տակ է: Իսկ մենաշնորհը միայն բիզնեսում չէ, որ վատ հետեւանքներ ունի. այն մերժելի է ամենուր:»
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։