Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության փաստով վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվել
ԻՐԱՎՈՒՆՔԱբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել, «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ, բռնություն էր կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։ Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը, առերևույթ թիրախավորված բռնության է ենթարկվել լրագրող Աբրահամ Գասպարյանը։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ հաղրոդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափությանն առնչվող քրեական վարույթին։
«Ա․ Գասպարյանը ճանաչվել է տուժող և նրա հետ կատարվել է համապատասխան քննչական գործողություն»,- ասել է Աբրահամյանը։