ՃՏՊ Լոռու մարզում․ 4 հոգի տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ոււ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում դեռևս անհյատ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մահացածներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործում են հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով քննչական վարչություն նախաձեռվել է քրեական վարույթ:
Ոստիկակնությունում ու քննչական վարչությունում պարզում են վարորդի, և մահացածների ինքնությունը: