Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տարի ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20-25 տոկոսի աճ. վարչապետն այցելել է նախարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

վարչապետը կարևորել է էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, էներգառեսուրսների արտահանման ծավալների ավելացումը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս ուղղություններով ակնկալում է ագրեսիվ ռազմավարություն, քանի որ Հայաստանն ունի այդ ներուժը: Վարչապետը կարևորել է նաև հանքարդյունաբերության ոլորտում լինցենզիաների տրմադրման կանոնակարգումը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նախ զեկուցել է վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ արդեն իսկ գույքագրվել է չգազիֆիկացված համայնքների ցանկը. ՀՀ-ում կա նման 329 համայնք՝ 150 հազար բնակչությամբ, որը կազմում է երկրի բնակչության մոտ հինգ տոկոսը: Նախարարությունը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա հուլիսի մեկը յուրաքանչյուր համայնքի հետ կապված ներկայացնել կոնկրետ առաջարկություններ. գործընկեր կառույցների հետ քննարկվում է համայնքների մի մասը գազիֆիկացնելու հնարավորություն ը, իսկ գերակշիռ մասի համար դիտարկվում են այլընտրանքային լուծումներ: Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում տրամադրված  լիցենզիաների գույքագրման վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կատարմանը՝ Մանուկյանը նշել է, որ տրամադրված լինցենզիաների թիվը կազմում է 463, դրանցից 196-ի դեպքում արտադրական աշխատանքներ չեն կատարվում, 51-ի ժամկետները լրացել են, 28 մետաղական հանքերից գործում են ընդամենը 8-ը: Նախարարն ընդգծել է, որ նշված խնդրի և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ ևս կառավարությանը կներկայացվեն հստ ակ առաջարկություններ: 

Խոսելով Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և մասնակի արդիականացման ծրագրի մասին՝ Աշոտ Մանուկյանն ասել է, որ աշխատանքների 2/3-րդը մոտենում են ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար, խնայողությունը կազմել է 34 տոկոս: Մայիսի 10-ից ատոմակայանի գործունեությունը կկանգնեցվի 60 օրով՝ ծրագրերը շարունակելու նպատակով:

Վարչապետ Կարապետյանը խոսելով չգազիֆիկացված համայնքների մասին՝ նշել է. «Կարծում եմ, որ շատ ճիշտ ուղղություն եք ընտրել, դրանով կբարելավենք բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները, կնպաստենք համայնքների զարգացմանը»: Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաներ ստացած, սակայն գործունեություն չիրականացնող ընկերությունների խնդրին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Մի բան ակնհայտ է, ներդրողներին ցավեցնելու, նրանց համար խոչընդոտ ստեղծելու որևէ ցանկություն չունենք, դա կ լինի ծայրահեղ քայլը, երբ հասկանանք, որ այլևս որևէ հնարավորություն չկա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է լիցենզիաները տրամադրելիս հստակ ձևակերպել կանոնները և առաջադրել կոնկրետ պայմաններ:  

Այնուհետև անդրադարձ է կատարվել տնտեսապես կենսունակ վերականգնվող էներգետիկայի ներուժի իրացմանը՝ փոքր հէկ-երի, արևային, քամու էներգետիկայի, էներգաարդյունավետության խթանման և այդ ռեսուրսների իրացման հնարավորություններին:

Վարչապետն անդրադառնալով էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը՝ հանձնարարել է այն վերջնական տեսքի բերելիս հաշվի առնել էներգետիկայի դիվերսիֆիկացման,  այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունները, այլ էներգառեսուրսներից կախվածության մակարդակը, տարածաշրջանային ծրագրերը, սակագների կանխատեսելիությունը և նշել, որ այդ ամենը կարևոր է ներդրումների ներգրավման առումով: Կարեն Կարապետյանը կարևորել է էներգետիկ ռեսուրսների ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացումն ու ընդլայնումÕ ¨, այդ ուղղությամբ հարևան երկրների հետ ինտենսիվ աշխատանքների իրականացումը:

Զեկուցվել է, որ ընթացիկ տարում ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20-25 տոկոսի աճ: Աշխատանքներ են տարվում  արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ նախորդ տարի ստեղծված «էներգաիմպեքս» ընկերությունն արդեն իսկ պայմանագրեր է ստորագրել Վրաստանի հետ ու այս տարվա փետրվարի 15-ից սկսել փոխհոսքերի իրականացումը: Ըստ պատասխանատուների, ներկայում Վրաստանի հետ առկա էլեկտրահաղորդման գծի հնարավորություններն ամբողջովին օգտագործվում են: Աշխատանքներ են տարվում առաջիկա տարիներին ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկա դուրս գալու ուղղությամբ: Առաջիկայում կառավարությանը կներկայացվի էներգետիկայի ոլորտի շուկայի ազատականացման ծրագիրը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ենթակառուցվածքների,  ավանդական և երկրաջերմային էներգետիկայի արդիականացման ու զարգացման ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Նշվել է, որ երկրաջերմային էներգետիակայի հետ կապված մշակվում է 100 մլն դոլար արժողությամբ ներդրումային նոր ծրագիր. ներդրումային փաթեթը կառավարությանը կներկայացվի 2017 թվականի ընթացքում: Մինչև 2021 թվականը նախատեսվում է ավարտին հասցնել բարձրավոլտ ենթակայանների արդիականացման գործընթացը, ինչը կբերի էներգահամակարգի հուսալիության բարձրացմանը, Հայաստան-Իրան և Հայա ստան-Վրաստան 400 կվտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, որը կնպաստի Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան քառակողմ տարածաշրջանային զարգացմանը: Մինչ 2020 թվականը նախատեսվում է ավարտին հասցնել նաև Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Նույն տարում շահագործման կհանձնվի Երևանի 250 մեգավատ հզորությամբ նոր շոգեգազային ջերմային էներգաբլոկը, որը  հնարավորություն կտա ապահովել Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի փոխշահավետ իրականացումը:

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное