Զախարովան խոսել է Ադրբեջանում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Ադրբեջանում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի մասին։
«Հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվե՞լ է Ռուբեն Վարդանյանի հարցը»,- այսպես է Զախարովան պատասխանել ճեպազրույցի ժամանակ լրագրողին, ով հետաքրքրվել է, թե ռուսական կողմը բարձրաձայնում է Բաքվի բանտից գործարարին և բարերարին ազատելու թեման։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, և ավելի լավ է նրա հետ կապված հարցերն ուղղել Երևանին և Բաքվին։ «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ հանդես է եկել եռակողմ համաձայնագրերի իրականացման օգտին, որոնց առանցքային բաղադրիչը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է»,- ասել է նա։