Վաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Վաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերը](/timthumb.php?src=disc/18-06-24/2074e6300d2fae48b18b505698d78e10.jpg&w=780)
Վաղը տեղի կունենա «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մամուլի ասուլիսը․
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հունիսի 19-ին, ժամը 11:00-ին «Ani Grand Hotel Yerevan» հյուրանոցում տեղի կունենա «Տավուշը հանուն Հայրենիքի» Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում Սրբազան Հայրը կխոսի ընթացիկ զարգացումների և Շարժման գալիք ծրագրերի մասին»,- ասվում է Շարժման հաղորդագրության մեջ։