5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել](/timthumb.php?src=disc/18-06-24/bf3443dd4ad8facd544c31a8f3bc1a81.jpg&w=780)
Պերուի հյուսիսում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բառանկա քաղաքից 105 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 5,7 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվում էր 100 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։