Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանությունը պարտադիր ուսուցման առարկա է դարձել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում․ պատմության այս օրը (16 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հարավային Աֆրիկայի պայքարող ժողովուրդների հետ համերաշխության օր, Աֆրիկական երեխաների պաշտպանության համաշխարհային օր, Իռլանդիա՝ «Բլոմսդեյ» տոն։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1920 –ծնվել է գրող Մնացական Թարյանը։

1923– ծնվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

1930– ԽՍՀՄ-ն անցել է Դեկրետային ժամանակի:

-ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Շավարշ Մարգարյանը։

1960 –ծնվել է ճարտարագետ, շինարար, տեխնոլոգ, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Նվեր Մխիթարյանը։

1983-ԱՍԱԼԱ-ի անդամ Մկրտիչ Մարդանյանը իրականացրել է հանրահայտ «ստամբուլյան փակ շուկայի պայթյունը»։ Ահաբեկչության արդյունքում զոհվել են մի քանի թուրքեր և ինքը Մարդանյանը, վիրավորվել է 21 անձ։ 

2003-Հայաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք -2003» զորավարժությունը։

2004-Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին պատկանող «Էմ-Ջի-Էմ» ընկերությունը մոտ 5 միլիարդ դոլարով գնել է «Մանդալայ» ընկերությունը, որի արդյունքում  «Էմ-Ջի-Էմ»-ը դարձել է կազինոների խոշորագույն ցանց ունեցող ընկերությունը աշխարհում, իսկ 87-ամյա Քըրք Քըրքորյանին է անցել Լաս Վեգասի կազինոների մեկ երրորդը և հյուրանոցային համարների կեսը:

2005-Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։

2010 –վախճանվել է նկարիչ Վարուժան Վարդանյանը։

2011-Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում երկու երիտասարդ կանանց մոտ հայտնաբերվել է հատուկ վտանգավորության վարակների շարքին դասվող տուլարեմիա հիվանդությունը:

2013-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կազմակերպել են ազգային վիճակախաղ, որից առաջացած ողջ շահույթն ուղղվել է վերաբնակեցման ծրագրերին։

2015-98 տարեկան հասակում վախճանվել է մեծահարուստ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը։

2016-Հայոց ցեղասպանությունը պարտադիր ուսուցման առարկա է դարձել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում։

2018- ձերբակալվել են գեներալ Մանվել Գրիգորյանը և քրեական հեղինակություն «Դոն Պիպոն»։

2019-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համաժողովում վարչության նոր նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։

2020- Հայաստանի խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկել է խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1313 —ծնվել է իտալացի գրող և բանաստեղծ, հանրահայտ «Դեկամերոն»-ի հեղինակ Ջովանի Բոկաչչոն։

1612 - ծնվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադ 4-րդը։

1633 —ինկվիզիցիայի դատարանը Գալիլեո Գալիլեյին մեղավոր է ճանաչել անաստվածության մեջ։

1671 —Ռուսաստանում քառատվել է Դոնի կազակ, գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեփան Ռազինը։ 

1723– ծնվել է անգլիացի նշանավոր տնտեսագետ Ադամ Սմիթը:

1754 –ծնվել է բաշկիրական ազգային հերոս, բանաստեղծ Սալավաթ Յուլաևը, որը եղել է  Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականի գյուղացիական ապստամբության ժամանակ։

1783 —Սև ծովի ափին՝ հյուսիսային ծովածոցում  ստեղծվել են Ախտիար բնակավայրի առաջին քարե տները, որը մյուս տարի ստացել է Սևաստապոլ քաղաք-ամրոց անվանումը։

 1815 —Նապոլեոն 1-ինը Լինիի ճակատամարտում հաղթել է գեներալ-ֆելդմարշալ Բլյուխերի պրուս-սաքսոնական բանակին, այդ հաղթանակը դարձել է Նապոլեոնի վերջին հաղթանակը։ 

1816 —Ժնևյան լճի ափին երեկոյան պատմած սարսափ պատմություններից հետո 19-ամյա Մերի Շելլին տեսել է սարսափ երազներ, որոնք էլ դարձել են նրա ապագա «Ֆրանկեյշտեյն, կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպի հիմքը։

1846– Հռոմի պապ է ձեռնադրվել Պիոս 9-րդը, որը դարձել է պատմության մեջ ամենաերկար կառավարած Հռոմի պապը:

1858 —վախճանվել է բրիտանացի բժիշկ, անզգայացման, բժշկական հիգիենայի և ժամանակակից համաճարակաբանության պիոներներից մեկը հանդիսացող Ջոն Սնոուն։

1862 —Բրոդվեյի թատրոնում Բայրոնի «Մազեպա» պիեսի բեմադրության ժամանակ արտիստուհի Ադա Մենկենը բեմ է բարձրացել կիսամերկ վիճակում, որը առաջացրել է մեծ իրարանցում և համարյա հասցրել թատրոնի փակման։

1874 —Քեմբրիջի համալսարանում բացվել է Կավենդիշի անվան ֆիզիկական լաբորատորիան, որը ժամանակի ընթացքում դարձել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը։

1878 —վախճանվել է ամերիկացի բժիշկ և դեղագործ Կրոուֆորդ Լոնգը, որը առաջին անգամ օգտագործել է դիէթիլ եթերը որպես անզգայացնող միջոց։

1894– Սորբոնում սկսվել է համաժողով, որտեղ  Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ որոշում է կայացվել անց կացնել Օլիմպիական խաղեր։ 

1903- ԱՄՆ-ում հիմնադրվել է «Պեպսի-Կոլա» ընկերությունը։

-սկսվել է Ռաուլ Ամուդսենի առաջին արկտիկական արշավախմբի ճանապարհորդությունը։

-ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Ford Motor Company» ընկերությունը։

1907 —Ռուսաստանում ցրվել է 2-րդ Պետական դուման։

1911 —հիմնադրվել է IBM կորպորացիան։

1920 —Հաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը։

1925– Ղրիմում բացվել է խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:

1937 –ծնվել է ամերիկացի գրող, սցենարիստ Էրիկ Սիգալը։

1943 —54 ամյան Չարլի Չապլինը ամուսնացել է 18-ամյա Ունե Օ Նիլի հետ, այդ ամուսնությունը տևել է 30 տարի և զույգը ուեցել է 8 երեխա։

1960– Նյու Յորքում կայացել է Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխոզ» ֆիլմի պրեմիերան:

1963– տիեզերք է թռել առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովան:

1983 —Անդրոպովը դարձել է ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահ։

1999– Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը:

2017-վախճանվել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը։

Կ.Խաչիկյան

 

Для чего нужны представления с названием «литургия»? «Паст»Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст»BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан«Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляВнешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»
Самое популярное