Պետդումայում բացահայտել են Հայաստանում Արևմուտքի իրական նպատակները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀավաքական Արևմուտքի երկրները Հայաստանը ներքաշում են իրենց ազդեցության ուղեծիր բացառապես Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» պատճառելու նպատակով, news.ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Այլ երկրների հետ հարաբերությունների ամրապնդելը, կամ չամրապնդելը Երևանի ներքին խնդիրն է։ Մյուս պահն այն է, որ հավաքական Արևմուտքը Հայաստանի ղեկավարությանը ներքաշում է իր ազդեցության ուղեծիր բացառապես Ռուսաստանին «ռազմավարական պարտություն պատճառելու» նպատակով»,- ասել է Սլուցկին։
Պատգամավորը հավելել է, որ Արևմուտքում չեն թաքցնում ԱՄՆ-ի «բարեկամների ակումբ»-ի ընդունելության գինը։ Սլուցկու խոսքով դրա գինը հակառուսական ուղղվածության անցումն է։ Միաժամանակ նա վստահ է, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս:
«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, հետևելով արևմտյան ալիքին, մեծ սխալ է թույլ տալիս և, փաստորեն դավաճանելով իր ժողովրդի շահերը և դարավոր բարեկամական կապերը կանգնում է «ուկրաինական փոցխի» վրա»», - եզրափակել է Սլուցկին։
Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության հաղթանակը Եվրախորհրդարանի ընտրություններում սենսացիա չէ։ Սլուցկու խոսքով դրա հիմնական արդյունքն աջակողմյան կուրսի ներկայացուցիչների ու եվրոսկեպտիկիզմի ուժեղացումն է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը