«Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում «Land Rover Sport» մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Նորաշեն-Հարավ-արևմտյան թաղամաս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետոիտնի համար նախատեսված մայթին և բախվել նշված հատվածում կառուցվող «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի պաշտպանիչ երկաթե ճաղավանդակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դեֆանս Հաուզինգ» ընկերության աշխատակիցները՝ ընկերության բուժակի գլխավորությամբ, ով օգտագործել է նաև բուժկետում պահվող բժշկական պարագաները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և տեղում իրականացրել են հերթապահություն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։