Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք (տեսանյութ)
ՎԻԴԵՈԲաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներն այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք, որտեղ քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայանալու է Կառավարության հերթական նիստը։
Քիչ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն արդեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ էին։
Նշենք, որ Կառավարության շենքի հետնամասում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից ու բախումներից հետո Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ առավոտյան 09։00-ին պատրաստվում են լինել Կառավարության շենքի մոտ, որտեղ 10։00-ին կայանալու է Կառավարության նիստը։
Ավելի ուշ նա հայտարարեց, որ նիստի ժամը փոխվել է և այն կայանալու է ժամը 09։00-ին՝ կոչ անելով այդ ժամին բոլորին լինել Կառավարության շենքի մոտ։
Տեսանյութը՝ այստեղ