Գյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել.
«Հարգելի Շիրակցիներ, հունիսի 12-ը լինելու է Սրբազան Պայքարի ամենարորոշիչ օրերից մեկը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում բոլորիդ այդ օրն անպայման լինել Երևանում՝ Բաղրամյան պողոտայում։
Գյումրիից միասնական երթով շարժվում ենք "Յոթ Վերք" եկեղեցու դիմացից՝ ժամը 12։00-ին։
Տրանսպորտային խնդիր ունեցող անձինք կարող են զանգահարել 093015149 հեռախոսահամարով»,- նշվում է հաղորդագրության մեջ։