Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիաաղետի հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորներ, որում գտնվել է Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման և նրան ուղեկցող ինը հոգի։ Բոլորը մահացել են, հաղորդում է Քենիայի Capital FM ռադիոկայանը X սոցիալական ցանցում:
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ռադարներից անհետանալուց գրեթե մեկ օր անց:
Ինքնաթիռն անհետացել էր երեկ՝ հունիսի 10-ին, մայրաքաղաք Լիլոնգվեից օդ բարձրանալուց հետո։ Երկրի նախագահ Լազարուս Չակվերան նույն օրը հրահանգել էր որոնողափրկարարական գործողություն սկսել։ Արտակարգ իրավիճակի պատճառով նա չեղարկել էր իր ուղևորությունը Բահամյան կղզիներ։
Սաուլոս Չիլիման Մալավիի փոխնախագահն էր 2014 թվականի մայիսից։