Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ հունիսի 9-ին, դիմել է ֆրանսիացիներին ու հայտարարել խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ցրելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես այս երեկո ցրում եմ Ազգային ժողովը: Շուտով ես կստորագրեմ նոր խորհրդարանի ընտրություն անցկացնելու մասին հրամանագիր, որի առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 7-ին»,- հայտարարել է Մակրոնը:
Ավելի ուշ France-Presse գործակալությունը հայտնել է, որ պետության ղեկավարը Ելիսեյան պալատում հանդիպում է անցկացնում կառավարության հետ